Հետևեք մեզ։

«Պրեզիդենտ» հյուրանոցում ծեծի են ենթարկել ՌԴ 37-ամյա քաղաքացուն․ shamshyan.com

23:46, 21 օգոստոս 2024
«Պրեզիդենտ» հյուրանոցում ծեծի են ենթարկել ՌԴ 37-ամյա քաղաքացուն․ shamshyan.com

Օգոստոսի 17-ին, ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ երեկ, Ձորափի փողոցում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում ծեծի ենթարկվելու հետևանքով նույն օրը ժամը 09։55-ի սահմաններում «դիմային գանգի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

«Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն հյուրանոցի ժամանակավոր բնակիչ ՌԴ քաղաքացի 37-ամյա Ֆաինա Դոմաշնիխը։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում նշված հյուրանոցի լողավազանում անհայտ անձը, առանց պատճառաբանության, հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնել է shamshyan.com-ը։