Հետևեք մեզ։

Երևան-Իջևան ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Sitrak» մակնիշի բեռնատարին. կա տուժած

08:54, 22 օգոստոս 2024
Երևան-Իջևան ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Sitrak» մակնիշի բեռնատարին. կա տուժած

Օգոստոսի 21-ին, ժամը 22:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1993 թ.) բախվել է կայանած «Sitrak» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1987 թ.)։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վերլուծական