Բուլղարացի երգիչ Բեդրոս Կիրկորովին Ֆիլիպ Կիրկորովի հորը, սպառնում է մինչև 15-օրյա կալանք։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ճանապարհային ոստիկանության չվճարված տուգանքների համար 92-ամյա արտիստի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Կիրկորով ավագը վերջերս երեք անգամ գերազանցել է թույլատրելի արագությունը, տուգանվել է 1,5 հազար ռուբլով, սակայն ոչինչ չի վճարել։
Նշվում է, որ երգչին սպառնում է կալանավորում կամ կրկնակի տուգանք։ Հստակեցվում է, որ սա առաջին նման դեպքը չէ։