Ոչ պատշաճ շինարարությունների հետևանք է նաև քաղաքում օդի աղտոտվածությունը։ Պետք է հետևողականորեն այս պրոցեսն առաջ տանենք մինչև այդ մասով չունենանք էական բարելավումներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինայանը՝ անդրադառնալով շինաշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ հողազավթման, հավելյալ ծավալների կառուցման, ինքնակամ կառուցման մասին հարցում լինելու են շատ խիստ:
«Խոսքը չի վերաբերում ոչ էական շեղումներին, որոնք արդեն կառավարության որոշմամբ սահմանվել են, լուծումները տրվել են։ Խոսքը չի վերաբերում, օրինակ, քարտեզային շեղումներին՝ բնականորեն հաշվի առնելով մեր իրավիճակը կադաստրային քարտեզի հետ կապված։ Ինչ վերաբերում է նախագծից նպատակադրված շեղումներին, հավելյալ ծավալներին, այլ բան կառուցելուն, այդտեղ մեր քաղաքականությունը հստակ է։ Բոլոր հնարավոր տեղերում սա պետք է կանխվի, չպետք է թույլ տրվի, տարիների ընթացքում նման մոտեցմամբ քաղաքը դարձել է այն, ինչ որ կա, Երևան քաղաքի կենտրոին նայում ես, աչքերիցդ արյուն է թափվում»,- ասաց Ավինյանը։