Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքների համար.
«Հայրապետական օրհնությամբ շնորհակալություն ենք հայտնում մեր ծննդյան օրվա առիթով հղված բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի հայրենի մեր երկիրը, հավատքով ու երկնառաք շնորհներով զորացյալ պահի մեր բարեպաշտ ժողովրդին»:
Նշենք, որ Կաթողիկոսը երեկ նշում էր ծննդյան 73 ամյակը: