Հետևեք մեզ։

Պետդուման արձագանքել է Վալերի Մելաձեի՝ Ռուսաստանում համերգներով հանդես գալու ծրագրերին

12:51, 22 օգոստոս 2024
Պետդուման արձագանքել է Վալերի Մելաձեի՝ Ռուսաստանում համերգներով հանդես գալու ծրագրերին

Ռուսաստանում երգիչ Վալերի Մելաձեի ելույթն արգելելու կարգավորող հիմք չկա, ասել է Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն։ Այսպես է նա պատասխանել Lenta.ru-ին` Ռուսաստանում ելույթ ունենալու արտիստի ծրագրերի մասին։

«Դե ինչ կարող ենք անել. պարզապես մի գնացեք նրա համերգներին և կոչ արեք ուրիշներին չգնալ: Մենք կարգավորող հիմք չունենք  Մելաձեին երգել արգելելու համար»,- մեկնաբանել է Դրապեկոն։

Ավելի վաղ Shot Telegram ալիքը հայտնել էր, որ Վալերի Մելաձեն ծրագրում է 2025 թվականին Ռուսաստանում ելույթներ ունենալ։ Նշվում է, որ արտիստը դիտարկում է իր վաթսունամյակի կապակցությամբ հոբելյանական շրջագայություն անցկացնելու հնարավորությունը։

Ըստ ալիքի՝  երգիչն արդեն պարզաբանել է, որ իրականում երկրում իր համերգային գործունեության վերաբերյալ արգելք չկա՝ չնայած սոցիալական ակտիվիստների բողոքներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները