ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նիստի ընթացքում օգտագործել է «ամենագետ» բառը, որը դատախազը գնահատել է որպես վիրավորական։ Դատարանը նկատողությու է արել։ Հրայր Թովմասյանի ձեռքին եղել է Երուսաղեմից բերված քարաշար, որի վրա կա խաչ, դատարնն ասել է, որ դնի գրպանը։ Թովմասյանը փորձել է հասկանալ՝ ո՞ր իրավասության իրացման հետ կապված է տվյալ պահանջը։ Ասել է՝ վաղն էլ որ ասեք՝ մազերը կարմիր ներկեք, դա՞ էլ է օրինական պահանջ։ Դատավորն ասել է՝ ինձ հավասար խոսում եք ու հեռացրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք՝ Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։