Հետևեք մեզ։

«Սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել․ shamshyan.com

13:37, 25 ապրիլ 2023
«Սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել․ shamshyan.com
 
Ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։