Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ պետական այցով ժամանել է Տաշքենդ, օդանավակայանում նրանց դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը․ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այցի ծրագրի համաձայն՝ Տաշքենդում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ և Բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։
Նախագահները կքննարկեն երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորման, գործարար կապերի զարգացման հարցեր,կանցկացնեն համատեղ հանդիպում երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար և մշակութային միջոցառումների: