Այսօր՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով մեկ անձ տեղում մահացել է, մեկին էլ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է և նրա վրայով ավտոմեքենա է անցել, և մատնացույց էին անում ինչ-որ ավտոմեքենա, սակայն դրա վարորդը հերքում է, ասելով, որ դա իրականությունից հեռու է: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են: Քննիչի հանձնարարականով՝ «BMW»-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: