Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Կուրսկի ատոմակայան։ Նա Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա և հույս ունի զրուցել Վլադիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Գրոսսիի այցը Կուրսկի ԱԷԿ նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ինչպես հստակեցրել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, այցը տեղի կունենա շաբաթվա սկզբին։
«Հաջորդ շաբաթ Կուրսկ և Ռուսաստան իմ այցից հետո ես կլինեմ Կիևում, հուսով եմ, որ կխոսեմ Զելենսկու հետ»,- ասել է Գրոսսին։
Անցած շաբաթ Մոսկվան Կիևին մեղադրել էր Կուրսկի ատոմակայանի վրա հարձակում նախապատրաստելու համար։ Օգոստոսի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Գրոսսին և «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։ Լիխաչևը նրան հրավիրել է Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ՝ անձամբ գնահատելու իրավիճակը։