Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հիշել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ բացատրելով անվտանգության ուժեղացված միջոցառումները քաղաքական ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական քարոզարշավի բացման արարողությանը ամբիոնի մոտ ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետևում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նրան դատապարտել են բնակչության նկատմամբ անվստահության համար։
«Մենք տեսանք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ կրակել էին թեկնածուներից մեկի վրա, ուստի Բիձինա Իվանիշվիլին շատ մեծ դերակատարում ունի՝ ապահովելով երկրում խաղաղություն», վրացական «Երազանքը» վարում է պրագմատիկ քաղաքականություն։ Անվտանգության միջոցներն ուժեղացվել են, բոլորը հետևում են անվտանգության միջոցառումներին և մենք մեզ համապատասխանաբար ենք պահում»,- լրագրողներին ասել է Քալաձեն։