Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանը հանդիպել է Վեհափառ Հայրապետի հետ

20:35, 22 օգոստոս 2024
Բագրատ Սրբազանը հանդիպել է Վեհափառ Հայրապետի հետ

Երկուշաբթի օրը հանդիպել եմ Վեհափառ Հայրապետի հետ, հեռաձայնով շնորհավորել եմ նրա ծննդյան տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրատվամիջոցներում տարածված այն հրապարակումներին, թե ինքն «աչք ունի» Կաթողիկոսի աթոռի վրա։

 

«Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում և հատկապես այսպես կոչված իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող մարմինների համար։ Բնականաբար, անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել:»,-ասաց Սրբազանը:

 

Հարցին, թե հանդիպումն ինչ թեմայով է եղել, Բագրատ Սրբազանն ասաց․«Հիվանդանոցում եմ եղել, չէ՞»։

 

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակը քննարկելու հետ, Սրբազանն ասաց, որ նման քննարկում չի եղել։