Հետևեք մեզ։

Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել, աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք․ Բագրատ Սրբազան

21:23, 22 օգոստոս 2024
Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել, աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք․ Բագրատ Սրբազան
Խոսքս ուղղում եմ անխտիր բոլոր քաղաքական գործիչներին։ Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի ու ինձ հետ։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։
 
«Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարը կարող է շատերիդ թաղել։ Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։
 
Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է»,-ասաց Սրբազանը։