Հետևեք մեզ։

Մյասնիկյան պողոտայում վթարի է ենթարկվել թիվ 42 ավտոբուսը

21:30, 22 օգոստոս 2024
Մյասնիկյան պողոտայում վթարի է ենթարկվել թիվ 42 ավտոբուսը
Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։
 
Դեպքի վայր ենք մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:
 
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։