Հետևեք մեզ։

Առաջ նրանք կրակում էին, մենք չէինք կրակում, գալիս էին, լքում էինք տեղերը, այսօր եթե կրակեն, կկրակենք. Անդրանիկ Քոչարյան

13:46, 25 ապրիլ 2023
Առաջ նրանք կրակում էին, մենք չէինք կրակում, գալիս էին, լքում էինք տեղերը, այսօր եթե կրակեն, կկրակենք. Անդրանիկ Քոչարյան

1990 թվականին նույն վիճակն էր, բայց այդ վիճակը զարգացավ և մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները լուծվեցին, ունեցանք 1994 թվականի հրադադարը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրությանը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու և այդպիսով Հայաստանի՝ Արցախի հետ ունեցած վերջին ճանապարհի փակման մասին հարցին՝ Քոչարյանը նշեց. «Դուք տեղյակ էի՞ք այդ ճանապարհից: Այդ ճանապարհն այնուամենայնիվ օգտագործվում էր: Էնքան խոսեցիք, որ պետք է փակվեր: Միշտ հարց էիք տալիս՝ ոնց գնացին, հասան Արցախ: Բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, եթե չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են»:

 

Խոսելով հայադրբեջանական սահմանային հատվածներում գրանցվող միջադեպերի մասին՝ պատգամավորն ասաց. «Մենք էլ ենք կրակում, ով մեզ կրակում է... Ամենակարևորը եկեք արձանագրենք. այն ինչ մերն է, մերն է, այսօր եթե իրենք կրակեն, մենք կկրակենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը: Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ»:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ