ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր ընդունված կուրսանտների հետ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին: