Հետևեք մեզ։

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Hyundai»-ը, «Kia»-ն ու «Chevrolet»-ն. կա վիրավոր. shamshyan.com

13:05, 23 օգոստոս 2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Hyundai»-ը, «Kia»-ն ու «Chevrolet»-ն. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Chevrolet», «Kia», «Hyundai», և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվե է «Երևան» բժշկագիտական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Chevrolet»-ի վարորդը, ով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և առաջացրել շղթայական վթար. նա բախվել է «Kia»-ին, որն էլ բախվել է «Hyundai»-ին, վերջինն էլ բախվել է «BMW»-ին: