Հետևեք մեզ։

Փաշինյանն ու Պուտինն առաջիկա պատեհ առիթին կհանդիպեն. կողմերը հեռախոսազրույց են ունեցել

13:38, 23 օգոստոս 2024
Փաշինյանն ու Պուտինն առաջիկա պատեհ առիթին կհանդիպեն. կողմերը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

 

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

 

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։