ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հայտնել են, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 գաղութում կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ կալանավորները չորս պատանդ են վերցրել։
Լրատվամիջոցների տվյալով՝ ՊԿԴԾ-ի մեկ աշխատակից սպանվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։ Նշվում է նաև մեկ կալանավորի սպանության մասին։ Կալանավորների շրջանում ևս կան վիրավորներ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։
Վոլգոգրադի շրջանի ուղղիչ գաղութի կալանավորները պահանջել են 2 մլն դոլար և ուղղաթիռ, հայտնում է Mash Telegram ալիքը։