Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 24/1 հասցեում գործող «Մեդիսար» քիմիական նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային հատվածում: Այրվում են ներկեր և ացետոն: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: