Հետևեք մեզ։

Փրկարար ծառայությունը` Մասիսի հրդեհի մասին

16:17, 23 օգոստոս 2024
Փրկարար ծառայությունը` Մասիսի հրդեհի մասին

Օգոստոսի 23-ին, ժամը 13:36-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող պահեստից:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քիմիկ-հետախույզների հերթպահ խումբը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։10-ին: Պահեստային տարածքում այրվել է մոտ 10 պլաստմասսայե տարա և ջերմահարվել՝ 13 էլեկտրական կշեռք։