Հետևեք մեզ։

ՀՀ քաղաքացին Թուրքիայում հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ. մանրամասներ տեղափոխությունից

19:25, 23 օգոստոս 2024
ՀՀ քաղաքացին Թուրքիայում հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ. մանրամասներ տեղափոխությունից
Թուրքիայում ՀՀ քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ:  ՀՀ Կառավարությունը կազմակերպել է Հայաստան օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը:
 
«Քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և Կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
 
Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։