«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։
Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանում խմբակցության անելիքները»,–նշված է գրառման մեջ։