Հետևեք մեզ։

Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, սակայն դրա մաս է կազմում․ Բորել

20:56, 23 օգոստոս 2024
Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, սակայն դրա մաս է կազմում․ Բորել

«Մենք այս խաղի մի մասն ենք։ Մենք պատերազմում հանդես չենք գալիս որպես կողմ, բայց մենք արդեն հակամարտության մաս ենք կազմում, և թե ինչպես այդ հակամարտությունը կլուծվի, կազդի խաղաղության և մեր անվտանգության վրա»,- նշել է դիվանագետը։

 

Բորելը նաև մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հնարավոր կրճատմամբ։

 

«Գերմանիան բացարձակ ցուցանիշներով ավելի շատ է աջակցում Ուկրաինային, քան Ֆրանսիան։ Ուստի խիստ մտահոգիչ է այն հայտարարությունը, որ Գերմանիան առաջիկա տարիներին կկրճատի ռազմական աջակցությունը»,- ասել է Բորելը։