Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանելով Կիև Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել։
«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք փնտրեն այս ճգնաժամից», - Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետը։
Նա վստահեցրել է, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դեր ստանձնել դեպի խաղաղություն տանող ցանկացած փորձում։