Հետևեք մեզ։

«Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավոր է

21:53, 23 օգոստոս 2024
«Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավոր է

 

Օգոստոսի 23-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ին (ծնված 1981 թ․) և Մ. Խ.-ին (ծնված 1981 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: