Հետևեք մեզ։

«Կրասնոդարը» Սպերցյանին 3 տարվա պայմանագիր է առաջարկել․ աղբյուր

21:26, 23 օգոստոս 2024
«Կրասնոդարը» Սպերցյանին 3 տարվա պայմանագիր է առաջարկել․ աղբյուր

«Կրասնոդարը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականի խաղացողին առաջարկել են նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Խոսքը երեք տարվա պայմանագրի մասին է՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Այս պահին խաղացողի կողմը դեռևս ոչինչ չի ստորագրել:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:

Վերլուծական

Ամենաընթերցվածները