Հետևեք մեզ։

Ուզբեկստանի ղեկավարը շնորհավորել է Ալիևին հայկական Արցախի համար

00:09, 24 օգոստոս 2024
Ուզբեկստանի ղեկավարը շնորհավորել է Ալիևին հայկական Արցախի համար

Ուզբեկստանի ղեկավար  Շավքաթ Միրզիյոևը, հավանաբար, մեծ շահ ունի Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևից։ Նա առիթը բաց չի թողնուն Ալիևին մեծարելու, շնորհավորելու համար, երբեմն նույնիսկ շնորհավորանքներ է հորինում։ Օրինակ՝ այսօր նա շնորհավորել է Ալիևին հայկական Արցախը բռնազավթելու, էթնիկ հայերին տեղահանելու առթիվ, հավանաբար, Ալիևը կվճարի նրան դրա համար։

 

Ուզբեկստան պետության ողջ ռեսուրներն իրեն ծառայեցնող Միրզիյոևը նախագահ էր ընտրվել 2016 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ուզբեկստանի առաջին նախագահ, հանգուցյալ Իսլամ Քարիմովին: 2021-ին նա մեկ անգամ արդեն վերընտրվել է: Այնուհետև սահմանադրական փոփոխություններ է իրականացրել, նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձրել յոթ տարի, 2023-ին իբր ընտրություններով վերընտրվել է, 2030-ին էլ, ըստ նոր սահմանադրությամբ կարող է կրկին առաջադրվել։