ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 23-ին այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և քննարկել ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր:
Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր այցելել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։
Շնորհավորել եմ կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։
Այնուհետև խորհրդակցություն եմ անցկացրել Կոմիտեում։
Քննարկել ենք ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր»,- գրառմամբ տեղեկացրել է նախարարը՝ հավելելով, որ Կոմիտեի նախագահը զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։