Հետևեք մեզ։

Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել 67-ամյա կնոջ մարմին․ shamshyan.com

09:56, 24 օգոստոս 2024
Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել 67-ամյա կնոջ մարմին․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դպք է տեղի ունեցել Արագածտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գրոծերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի վարչական տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է դի. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Ինչպես հատյնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աշտարակի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փրկարարները Կոշ գյուղի ոռոգման համակարգի ջրատարից (ջրամբար), դուրս են բերել կնոջ դի:

Տեղում դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ջրամբարից դուրս բերված կինը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Լալա Վ.-ն էր: