Ձերբակալվել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։
«Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։
Քիչ առաջ, առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»։
Նշենք, որ կուսակցությունը հիմներ է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։