Հետևեք մեզ։

Ադրբեջանում 125 պատգամավորական մանդատի համար կպայքարի 991 թեկնածու

11:59, 24 օգոստոս 2024
Ադրբեջանում 125 պատգամավորական մանդատի համար կպայքարի 991 թեկնածու

Հայտնի է դարձել Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության իրենց թեկնածությունը գրանցածների թիվը։

Երկրի ԿԸՀ փոխնախագահ Ռովզաթ Գասիմովը հայտնել է, որ քվեաթերթիկներում նշված է պատգամավորի 991 թեկնածուի անուն։

Այսպիսով, 125 պատգամավորական մանդատի համար պայքարելու է 991 թեկնածու։

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։