80 ժանդարմներ կապահովեն ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի կալվածքը Սուլս կոմունայում, որտեղ նրան կհուղարկավորեն շաբաթ երեկոյան, հայտնում է BFMTV-ն։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Դելոնի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը Ֆրանսիայի Սուլսում գտնվող նրա կալվածքում։ Արարողությանը ներկա կլինեն կինոաստղի երեք զավակները եւ սահմանափակ թվով հյուրեր։
«80 ժանդարմ է տեղակայվել Դուշիում գտնվող դերասանի կալվածքի անվտանգությունն ապահովելու համար, որտեղ նրան կհուղարկավորեն շաբաթ օրը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Դելոնի ընտանիքի խնդրանքով տան տարածքով անօդաչու թռչող սարքերի թռիչքի արգելք կսահմանվի՝ ֆոտո և տեսանկարահանումներից խուսափելու համար, հայտնում է BFMTV-ն։
Ժանդարմները կհսկեն նաև հարակից ճանապարհը, հաղորդում է հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամբ հուղարկավորությանը ներկա կլինի մոտ 40 մարդ։
Դերասանը չի ցանկացել շքեղ հուղարկավորություն կամ ազգային հրաժեշտ. Նրան կհուղարկավորեն այն կալվածքում, որտեղ նա ապրել է, և որտեղ թաղված են նրա 35 շները: Արարողությունը տեղի կունենա իր տան կողքին գտնվող մատուռում։