Ֆրանսիայի հարավում՝ Լա Գրանդ-Մոտ կոմունայում, սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն։
Երկու մեքենաներ են այրվել Բեթ Յակով սինագոգի մոտ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կատարվածը որակել է որպես ակնհայտ հանցավոր արարք։
«Ուզում եմ մեր հրեա համաքաղաքացիներին և քաղաքապետարանին հավաստիացնել, որ լիարժեք աջակցություն եմ հայտնում»,–X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ բացահայտելու հանցագործին: