Հետևեք մեզ։

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ. Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

20:28, 24 օգոստոս 2024
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ. Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

 

Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:

 

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ամենայն բարիք»: