Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կալանավորվել է Փարիզի Լե Բուրժեի օդանավակայանում ձերբակալվելուց հետո, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրների՝ ֆրանսիական կողմը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված՝ մի շարք պատճառներով, այդ թվում՝ Telegram-ի՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։
Նշվում է՝ հավանական է, իր կիրակի օրը Telegram մեսենջերի հիմնադիրը կմեղադրվի ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, խարդախության և փողերի լվացման մեջ։ Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու խոսքով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը, ինբպես նշվում է, ժամանել է Ադրբեջանից։ Ձերբակալությունն իրականացրել են տրանսպորտային ժանդարմերիայի աշխատակիցները։
Տեղական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ֆրանսիական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ Դուրովը սխալվել է՝ հայտնվելով ֆրանսիական տարածքում։ Նրա խոսքով՝ Դուրովը գիտեր, որ այնտեղ պերսոնա նոն գրատա է և խուսափում էր այն երկրներից, որտեղ Telegram-ը հսկողության տակ էր։