Մոսկվայում տղամարդը շենքի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային, երկուսն էլ մահացել են. Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունից, դիերի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել։
«Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, օգոստոսի 25-ին Մոսկվայի Կրասնոկազարմեննայա փողոցում գտնվող բնակելի շենքի մոտ հայտնաբերվել են կնոջ և երեխայի դիեր՝ վնասվածքներով՝ բարձրությունից ընկնելու հետևանքով։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են մայրաքաղաքի քննչական կոմիտեի քննիչները»,- ասված է հաղորդագրությունում։
Իրավապահ մարմինները բացատրել են, որ տղամարդը, ով բնակարանի պատուհանից դուրս է նետել կնոջն ու փոքրիկ երեխային,այնուհետև նրանց իրերը։
Տղամարդը ձերբակալվել է։