Հետևեք մեզ։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:08, 25 օգոստոս 2024
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝

 

Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

 

Օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։