Ադրբեջանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել այդ կառույցում իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ այդ ցուցակում հայտնված անձանց՝ Ադրբեջան այցելելու հայտը կմերժվի մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վերականգնումը:
Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրեց աշխատանքը ԵԽԽՎ-ում։
Այս որոշումն ընդունվել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Դրա պատճառ էր նշվել, որ Ադրբեջանը ԵԽԽՎ ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին երկրում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Բացի այդ, Բաքուն մեղադրվում էր ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու մեջ։