Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, ով ձերբակալվել է Ֆրանսիայում, վավեր ռուսական անձնագիր ունի։ Այս մասին տեղեկացել են «Իզվեստիա»-ի լրագրողները։
Նախկինում լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին հայտնվել, որ Դուրովը ռուսական անձնագիր չունի։ Սակայն այժմ նրա առկայությունը հայտնի է դարձել։
Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ին Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, ուր նա սեփական ինքնաթիռով թռել է Ադրբեջանից։
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան: Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք: Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:
Դուրովի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն հայտնել է, որ Դուրովին կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ: