Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյան այսօր հերթական անգամ ԱԺ ամբիոնն օգտագործեց թիրախավորելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին․ գրում է 168․am-ը։
«Պարո՛ն Աջապահյան, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք», ԱԺ ամբիոնից ելույթն ընթերցելիս՝ կոչ արեց իշխանական պատգամավորը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այս հայտարարությանը՝ ասաց.
Հարցին՝ ինչ-որ միտում նկատո՞ւմ եք նման հայտարարությունների մեջ, քանի որ տպավորություն է, որ եկեղեցին կրկին փորձում են թիրախ դարձնել, Միքայել Աջապահյանը պատասխանեց.«Ոչ մի բան էլ չկա, իրենք ուզում են երևալ, թող երևան, ի՞նչ խնդիր կա: Երեկվա երեխաներն են, այսօր ասպարեզ են մտել, ուզում են կայանալ, երբեմն նաև ուզում են կայանալ եկեղեցականների, ընդ որում, վաստակ ունեցող եկեղեցականների հաշվին, երբ իրենք ոչ մի վաստակ չունեն, է թող կայանան, թող փորձեն այդպես կայանալ, ի՞նչ խնդիր ունենք: Ես աղջիկներին որևէ բան ասելիք չունեմ, առավել ևս՝ որոնք վերջերս են ծնվել:
Ես նախորդ անգամ էլ ասացի՝ վերջերս ծնված աղջիկներին ես ի՞նչ պետք է պատասխանեմ կամ նեղանամ: Ուղղակի թող ինքը փնտրի գտնի պարոն Աջապահյանին, իր ասելիքն ասի:
Ես ասում եմ՝ արդեն 35 տարի է՝ պարոն Աջապահյան չեմ, իսկ 35 տարի առաջ Էմմա Պալյան անուն-ազգանունով անձը դեռ ծնված չէր»:
Դիտարկմանը՝ գուցե Էմմա Պալյանի խոսքերը չեն, այլ մեկ ուրիշի կողմից նրա միջոցով ձեզ և հանրությանը փոխանցվող հայտարարություն, Շիրակի թեմի առաջնորդն ասաց.«Անշուշտ իրենը չէ: Իրենք թող փորձեն: Արտահայտություն կա, չէ՞, «քամին մրսեց», թող փորձեն քամուն մրսեցնել, ի՞նչ: Ես իրենց նմաններին եմ տեսել իմ հոգևոր գործունեության ընթացքում, դուք իմ կենսագրությունը նայեք, տեսեք, թե ինչպիսի մարդկանց եմ երբեմն դեմ արտահայտվել, և կտեսնեք, որ ինչ-որ մի աղջնակից ոչ վախենալու խնդիր ունեմ, ոչ սարսափելու, ոչ էլ իրեն գրգռողներից, դրդողներից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։