Հետևեք մեզ։

Քաղաքացին իրեն վատ է զգացել և չի կարողացել իջնել տանիքից

17:37, 25 օգոստոս 2024
Քաղաքացին իրեն վատ է զգացել և չի կարողացել իջնել տանիքից

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 09։59-ին ահազանգ է ստացել, որ Այգեստան գյուղի նորակառույց տներից մեկում քաղաքացին վատ է զգում իրեն և չի կարողանում իջնել տանիքից (մոտ 9 մ)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ստեփանյան փողոցի նորակառույց տներից մեկի տանիքից իջեցրել են Ս. Գ․-ին (ծնված 1990 թ.)։