Հետևեք մեզ։

Ռուս դերասանը մահացել է բեմում` ներկայացման ժամանակ

17:42, 25 օգոստոս 2024
Ռուս դերասանը մահացել է բեմում` ներկայացման ժամանակ

Ժողովրդական արտիստ, Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Լեոնիդ Ռեմնևը մահացել է ներկայացման ժամանակ, ասվում է Թատերական աշխատողների արհմիության տարածաշրջանային բաժանմունքի էջում VKontakte սոցիալական ցանցում։

 

«Ցավալի լուր․ երեկ մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ռեմնևը... «Վասա» ներկայացման ժամանակ Լեոնիդ Յակովլևիի ինքնազգացողությունը վատացել  է, և թատրոն ժամանած շտապօգնությունը չի հասցրել փրկել նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ռեմնևը խաղացել է Սերգեյ Ժելեզնովի՝ գլխավոր հերոս Վասայի ամուսնու դերը։ Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնը պարզաբանում է, որ Ռեմնևը 78 տարեկան էր։