Դաշնակցության ուժն ու ապագան Դաշնակցության երիտասարդներն են․ այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ավարտվեցին ՀՅԴ ՆԱՈՒՄ և ՀՅԴ ՀԵՄ ամենամյա բանակումները։
Բյուրականում և Աղավնաձորում անցկացվող մեկշաբաթյա բանակումներին մասնակցեց շուրջ 500 երիտասարդ ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից։
Բանախոսների հետ ազգային կարևորության հարցերի քննարկումները, ամենօրյա մարզումները, մարտական դասընթացները, արշավները, ազգային երգերի և պարերի ուսուցումը երիտասարդներին զինեցին նոր հմտություններով ու գիտելիքներով, կոփեցին թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես»։