Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի (սորթի) խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»։
Հիշեցնենք, որ արտառոց դեպքը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Տարեց տղամարդը ձերբակալվել էր խուլիգանության կասկածանքով:
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն ազատվել է արգելանքից, բայց նրան մեղադրանք է ներկայացվել․ «Փաստինֆո»