Հետևեք մեզ։

Քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է մեքենայի վրա. կա զոհ (լուսանկարներ)

00:14, 26 օգոստոս 2024
Քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է մեքենայի վրա. կա զոհ (լուսանկարներ)

Օգոստոսի 25-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրա։

 

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ․)

 

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։

 

Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։