Հետևեք մեզ։

Անահիտ Հակոբյանը հաղթել է «Նոր ալիք» երգի մրցույթում

03:18, 26 օգոստոս 2024
Անահիտ Հակոբյանը հաղթել է «Նոր ալիք» երգի մրցույթում

«Նոր ալիք» (Новая волна) երգի մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը։

Երգչուհին առաջին մրցութային օրը կատարել է Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-Ջան» երգը, մրցութային երկրորդ օրը նա կատարել է իր «Небо армянина» երգը, իսկ երրորդ օրը՝ «Мой путь» երգը։

Երգչուհին րոպեներ առաջ ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ գրելով. «Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք և վերջ։ Շնորհակալ եմ, Տեր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է, անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»։

Նշենք, որ երգչուհու հայրը մահացել է անցած տարի։