Հետևեք մեզ։

Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնցիների պարը» արձանախումբը․ Ավինյան

10:48, 26 օգոստոս 2024
Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնցիների պարը» արձանախումբը․ Ավինյան

Մերգելյանի այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտել արձանախմբի տեղափոխությունից հետո։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնցիների պարը» արձանախումբը, որն այս պահի դրությամբ «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում է, կարևոր է որ այդ ընթացքը նույնպես կարողանանք գրագետ ապահովել»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանին զեկուցվեց, որ նախագիծը ՏԿԵՆ է ուղարկվել, շահագրգիռ մարմինների կարծիքներից հետո շտկումներ են արվել, ապա նախագիծը նորից ուղարկվել է ՏԿԵՆ։

«Կարծում եմ՝ սեպտեմբերին կարող ենք ծառատունկ իրականացնել, դրանով էլ կարելի է այգու բացումն իրականացնել»,- ասաց Ավինյանը։