Հետևեք մեզ։

Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի. Արաղչի

11:31, 26 օգոստոս 2024
Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այդ առնչությամբ նա X-ի իր էջում գրել է.

«Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունի: Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»: